Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Չինաստանի ԱԳ նախարարը պաշտպանել է Իրանին

Չինաստանի ԱԳ նախարարը պաշտպանել է Իրանին
19.05.2019 | 18:09

Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին կոչ է արել Վաշինգտոնին զգոն լինել Իրանի հետ իրավիճակում: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ նախարարն ասել է. «Մենք հուսով ենք, որ բոլոր կողմերը իրենց զուսպ կպահեն և զգույշ կգործեն լարվածության սրումից խուսափելու համար»։ Նա նաեւ կոչ է արել իր չլարել Իրանի հետ իրադրությունը եւ հիշեցրել, որ Պեկինը հիմնականում մերժում է ԱՄՆ-ի կիրառած էքստրատերիտորիալ իրավասության քաղաքականությունը:

Դիտվել է՝ 360

Մեկնաբանություններ